ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պուլմոնոլոգիա» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Մ․Հերացու անվան ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոն, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց) տեղի կունենա Մ․Հերացու անվան ԵՊԲՀ կողմից կազմակերպվող «Պուլմոնոլոգիա» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 50 տեսական և 24 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Արմինե Մինասյանին՝ ՇՄԶ 12 տեսական և 6 գործնական կրեդիտ, Արփինե Չոբանյանին՝ ՇՄԶ 20 տեսական և 10 գործնական կրեդիտ, Էռնա Մելքոնյանին՝ ՇՄԶ 18 տեսական և 8 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 583 101։

Ծրագիր