ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Դեղաբանության ժամանակակից ասպեկտները, դեղերի ազդեցության և թունավոր հատկությունների մոլեկուլային մեխանիզմները» թեմայով դասընթաց

2022թ. հունիսի 23-ից հուլիսի 7-ը (կրկնողաբար) Երևանում (ԵՊՀ «Ֆարմացիայի» ինստիտուտ) տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտի կողմից կազմակերպվող «Դեղաբանության ժամանակակից ասպեկտները, դեղերի ազդեցության և թունավոր հատկությունների մոլեկուլային մեխանիզմները» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 47 տեսական և 2 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Լուսինե Սահակյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, Խաչիկ Հակոբյանին՝ ՇՄԶ 21 տեսական կրեդիտ, Նարինե Պանդիկյանին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, Անահիտ Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ և Սաթենիկ Պետրոսյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 2 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամարներ` 055 717 174, 094 616 163

Ծրագիր