ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բուժքույրական գործի կազմակերպումը ստոմատոլոգիայում (մոդուլ 1, մոդուլ 2, մոդուլ 3)» թեմայով գիտագործնական դասընթաց
2022թ. հուլիսի 4-ից օգոստոսի 9-ը (կրկնողաբար) Երևանում տեղի կունենա (առկա՝ «Մեդիտրինա ուսումնական կենտրոն» ՍՊԸ և/կամ առցանց (Զում հարթակ)) «Մեդիտրինա ուսումնական կենտրոն» ՍՊԸ կողմից կազմակերպվող «Բուժքույրական գործի կազմակերպումը ստոմատոլոգիայում (մոդուլ 1, մոդուլ 2, մոդուլ 3)» թեմայով գիտագործնական դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մոդուլ 1-ի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, մոդուլ 2-ի մասնակիցներին` ՇՄԶ 10 տեսական և 1 գործնական կրեդիտ, մոդուլ 3-ի մասնակիցներին` ՇՄԶ 99 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Ծրագիր