ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պալիատիվ (ամոքիչ) բուժօգնության ժամանակակից մոտեցումները ոչ օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման միջառարկայական կրթական խումբ` Կորյունի 2) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Պալիատիվ (ամոքիչ) բուժօգնության ժամանակակից մոտեցումները ոչ օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 20 տեսական և 10 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Նարինե Մովսիսյանին՝ ՇՄԶ 8 տեսական և 4 գործնական կրեդիտ, Սաթենիկ Բաղդասարյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 2 գործնական կրեդիտ, Ալեքսանդրա Կարապետյանին՝ ՇՄԶ 8 տեսական և 2 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր