ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սիրտ-թոքային վերակենդանացում։ Հիմնական կենսապահովման միջոցառումներ» թեմայով կատարելագործման դասընթաց

2022թ.-ից (կրկնողաբար) Երևանում («Էրեբունի բժշկական կենտրոն՝ ԵՊԲՀ Հետբուհական և շարունակական կրթության կենտրոնի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թեապիայի ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Սիրտ-թոքային վերակենդանացում։ Հիմնական կենսապահովման միջոցառումներ» թեմայով կատարելագործման դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական և 14 գործնական կրեդիտ, մասնակից միջին բուժաշխատողներին` ՇՄԶ 2 տեսական և 11 գործնական կրեդիտ, դասընթացավար Հասմիկ Քոչարյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 14 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` (010) 583 101:

Ծրագիր