ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Առողջ և հիվանդ նորածինների խնամք» թեմայով դասընթաց
2022թ.–ից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ ԱԱԻ, «Սլավմեդ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կազմակերպվող «Առողջ և հիվանդ նորածինների խնամք» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 21 տեսական և 8 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Հովհաննես Ղազարյանին՝ ՇՄԶ 17 տեսական և 1 գործնական կրեդիտ, Անի Երիցյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 7 գործնական կրեդիտ, Կարինե Սարիբեկյանին՝ 3 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091 369 598։
Ծրագիր