ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մակարդիչ, հակամակարդիչ և ֆիբրինոլիտիկ համակարգերի լաբորատոր ախտորոշումը» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Մ. Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն‚ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ‚ Երևան‚ Էզրաս Հասրաթյան փող․, 9շ․, Ցիտո-Լաբ ՍՊԸ, Երևան, Հր․ Ներսիսյան 14/1) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Մակարդիչ, հակամակարդիչ և ֆիբրինոլիտիկ համակարգերի լաբորատոր ախտորոշումը» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 20 տեսական և 15 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Զարուհի Գևորգյանին շնորհել ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, Անահիտ Պետրոսյանին՝ ՇՄԶ 16 տեսական և 15 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 583 101:

Ծրագիր