ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նյարդային մաշկախտներ» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն‚ «Մաշկաբանության ազգային կենտրոն»՝ Ֆուչիկի 32) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Նյարդային մաշկախտներ» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 տեսական և 10 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Շուշանիկ Կարապետյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, Անահիտ Թոփչյանին՝ ՇՄԶ 10 տեսական և 2 գործնական կրեդիտ, Արամ Շահվերդյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, Անի Ալեքսանյանին՝ ՇՄԶ 8 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Ծրագիր