ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման արդի հարցեր» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ ԱԱԻ, ՀՎԿԱԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Համաճարակաբանության, տրոպիկական հիվանդությունների և հիգիենայի ամբիոնի կողմից կազմակերպվող «Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման արդի հարցեր» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 41 տեսական և 19 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Ռոմելլա Աբովյանին՝ ՇՄԶ 30 տեսական կրեդիտ և Նունե Քրիշչյանին՝ ՇՄԶ 11 տեսական և 19 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 235 310։
Ծրագիր