ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգը ՀՀ-ում» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում ( ՀՀ ԱՆ ԱԱԻ, ՀՎԿԱԿ) և առցանց տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Համաճարակաբանության, տրոպիկական հիվանդությունների և հիգիենայի ամբիոնի կողմից կազմակերպվող «Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգը ՀՀ-ում» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 24 տեսական և 6 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Ռոմելլա Աբովյանին` ՇՄԶ 14 տեսական և 1 գործնական կրեդիտ, Նունե Քրիշյանին՝ ՇՄԶ 10 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 235 310։

Ծրագիր