ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նյարդաբանական բաժանմունքների բուժքույրերի կատարելագործում» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ-ի Նյարդաբանության ամբիոն) տեղի կունենա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Նյարդաբանական բաժանմունքների բուժքույրերի կատարելագործում» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 45 տեսական և 105 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Հովհաննես Մանվելյանին՝ ՇՄԶ 18 տեսական կրեդիտ, Գուրգեն Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 27 տեսական կրեդիտ և Իռեն Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 105 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 583 101։

Ծրագիր