ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Առավել հաճախ հանդիպող սուր շնչական վարակները երեխաների մոտ» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար առցանց տեղի կունենա ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից կազմակերպվող «Առավել հաճախ հանդիպող սուր շնչական վարակները երեխաների մոտ» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 14 տեսական և 5 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Կարինե Սարիբեկյանին` ՇՄԶ 6 տեսական և 1 գործնական կրեդիտ, Գոհար Այվազյանին՝ ՇՄԶ 9 տեսական և 4 գործնական կրեդիտ, Անահիտ Ղուկասյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 2 գործնական կրեդիտ, Թեհմինե Ղուկասյանին՝ ՇՄԶ 8 տեսական և 3 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 055 884 437։

Ծրագիր