ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ֆիզիկական բժշկության թիմային աշխատանքի նոր մոտեցումները» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ-ի Ռեաբիլիտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոն) տեղի կունենա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Ֆիզիկական բժշկության թիմային աշխատանքի նոր մոտեցումները» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական և 7 գործնական կրեդիտ, դասընթացավար Անահիտ Իսախանյանին՝ ՇՄԶ 10 տեսական և 7 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Ծրագիր