ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան, Թերապիստները Հայաստանի համար, Polaris EduCorp և Առողջապահական ցանցը Հայաստանի համար կազմակերպությունները ներկայացնում են «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» (ՎԲՄՎ) ծրագիրը (Interdisciplinary Rehabilitation Fellowship), որը նախատեսված է Հայաստանի և Արցախի համար։ Ծրագրի նպատակն է վերապատրաստել 20 մասնագետ (16-ը՝ ՀՀ-ից, 4-ը՝ Արցախից), զարգացնել, կրթել և առաջ տանել ոլորտը՝ վերականգնողական բժշկության (ռեաբիլիտացիայի) բնագավառում տարածաշրջանային առաջատարներ դառնալու նպատակով։
Ծրագիր