ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սերոնեգատիվ սպոնդիլոարթրոպաթիա և մեջքի ստորին հատվածի ցավեր» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոն՝ Աբովյան 60) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Սերոնեգատիվ սպոնդիլոարթրոպաթիա և մեջքի ստորին հատվածի ցավեր» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 15 տեսական և 27 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Քնարիկ Գինոսյանին՝ ՇՄԶ 7 տեսական և 14 գործնական կրեդիտ, Վալենտինա Վարդանյանին՝ ՇՄԶ 7 տեսական և 14 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` 010 58-31-01։

Ծրագիր