ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը՝ բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» թեմայով դասընթաց

2022թ. օգոստոսի 17-25-ը (կրկնողաբար) Գյումրի (Գյումրու ծննդատուն), Աշտարակ (Աշտարակի համայնքապետարան), Մասիս («Մասիսի զարգացման հիմնադրամ, Մասիսի երիտասարդական կենտրոն»), Գավառ (Վարդգես Պետրոսյանի անվան Գավառի քաղաքային գրադարան) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից կազմակերպվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը՝ բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 11 տեսական և 5 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Կարինե Սարիբեկյանյանին՝ ՇՄԶ 8 տեսական և 4 գործնական կրեդիտ, Մերի Խաչիկյանին՝ ՇՄԶ 9 տեսական և 3 գործնական կրեդիտ, Նունե Ասրյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 3 գործնական կրեդիտ, Գոհար Երիմյան ՝ ՇՄԶ 3 տեսական և 2 գործնական կրեդիտ և Աիդա Սարգսյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 4 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր