ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2022թ. կրկնողաբար Երևանում («Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց) տեղի կունենա Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման «Կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա» թեմայով 4-շաբաթյա դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 59 տեսական և 34 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Արմինե Հակոբյանին և Աստղիկ Բաղդասարյանին շնորհել ՇՄԶ 11 տեսական և 6 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Ծրագիր