ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Լաբորատոր ախտորոշում» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար Երևանում («Միքայելյան» համալսարանական հիվանդանոց, «Բլադ Սելս» լաբորատորիա) տեղի կունենա Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման «Լաբորատոր ախտորոշում» թեմայով 4-շաբաթյա դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 51 տեսական և 42 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Զարուհի Գևորգյանին և Արաքսյա Գրիգորյանին շնորհել ՇՄԶ 9 տեսական և 8 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Ծրագիր