ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկաբուժություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2022թ. կրկնողաբար Երևանում («Արաբկիր» ԲԿ ԵԴԱԻ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց) տեղի կունենա Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման «Մանկաբուժություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 59 տեսական և 34 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Սերգեյ Սարգսյանին, Գայանե Ամարյանին, Կարինե Սիմոնյանին, Աշոտ Սարգսյանին, Զիբա Վարդանյանին, Գևորգ Բոյաջյանին, Լիլիթ Վարդանյանին և Կարինե Միրզաբեկյանին` ՇՄԶ 11 տեսական և 6 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

Ծրագիր