ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կլինիկական թարմացումներ և նորարարություններ տուբերկուլոզի հայտնաբերման, բուժման և վարման գործընթացում» թեմայով դասընթաց

2022 թվականից կրկնողաբար Աբովյանում (Արզնի խճուղի 10 Ա) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Թոքաբանության Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող «Կլինիկական թարմացումներ և նորարարություններ տուբերկուլոզի հայտնաբերման, բուժման և վարման գործընթացում» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 14 տեսական կրեդիտ, դասընթացավար Նաիրա Խաչատրյանին՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, Լյուբով Նիկոլայանին՝ ՇՄԶ 5 տեսական կրեդիտ, Լուսինե Եղիազարյանին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, Հակոբ Աճեմյանին՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, Աստղիկ Դավիդյանցին՝ ՇՄԶ 1 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր