ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրեդիտավորված դասընթաց ավագ և միջին բուժաշխատողների համար

Հոկտեմբերի 10-ից ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից իրականացվելու է «Իմունականխարգելման գործընթացի կազմակերպում՝ ընդհանուր հիմունքները և մարտահրավերները, կառավարելի մանկական վարակային հիվանդություններ, իմունիզացիան գործնականում, կովիդ-19 և պատվաստումները» թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիատավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։ Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Ծրագրի հղումը. Ավագ բուժաշխատողներին կտրվի 42 կրեդիտ` 27 տեսական և 15 գործնական (2 շաբաթ) Միջին բուժաշխատողներին կտրվի 21 կրեդիտ` 15 տեսական և 6 գործնական (1 շաբաթ) Դասընթացը վարելու են․ Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Մարգարիտա Բալասանյան ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ Լիլիթ Մարության՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ Պիրիջիտա Սիմոնյան՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ Անահիտ Ղուկասյան՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ Դասընթացը նախատեսված է • մանկաբույժների • նեոնատոլոգների • ընտանեկան բժիշկների • իմունոլոգների • մանկական վարակաբանների • ԱԱՊ օղակի բուժքույրերի համար Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտի Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին  055-88-44-37 ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոն

Ծրագիր