ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաճախ հանդիպող առանձին սոմատիկ պաթոլոգիաներ երեխաների մոտ, վարման և հսկողության առանձնահատկությունները արտահիվանդանոցային պայմաններում
2022 թվականի սեպտեմբերից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ Արաբկիր ԲՀ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի մանկաբուժության ամբիոնի կողմից կազմակերպված «Հաճախ հանդիպող առանձին սոմատիկ պաթոլոգիաներ երեխաների մոտ, վարման և հսկողության առանձնահատկությունները արտահիվանդանոցային պայմաններում» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 32 տեսական և 14 գործնական կրեդիտ, մաս 1-ի մասնակիցներին` ՇՄԶ 8 տեսական և 2 գործնական կրեդիտ, մաս 2-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 5 տեսական և 4 գործնական կրեդիտ, մաս 3-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 3 տեսական և 2 գործնական կրեդիտ, մաս 4-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 14 տեսական և 7 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Ծրագիր