ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը» թեմայով կատարելագործման դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Կրծքային վիրաբուժության ամբիոն) տեղի կունենա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը» թեմայով կատարելագործման դասընթաց: Կատարելագործման դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 17 տեսական և 8 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Հովհաննես Սարկավագյանին՝ ՇՄԶ 7 տեսական և 2 գործնական կրեդիտ, Մկրտիչ Մկրտչյանին՝ ՇՄԶ 7 տեսական և 5 գործնական կրեդիտ, Գևորգ Ոսկանյանին՝ ՇՄԶ 3 տեսական և 2 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Ծրագիր