ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կրծքային վիրաբուժության առանցքային հարցեր» թեմայով կատարելագործման դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Կրծքային վիրաբուժության ամբիոն) տեղի կունենա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Կրծքային վիրաբուժության առանցքային հարցեր» թեմայով կատարելագործման դասընթաց: Կատարելագործման դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 100 տեսական և 50 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Հովհաննես Սարկավագյանին՝ ՇՄԶ 38 տեսական և 12 գործնական կրեդիտ, Մկրտիչ Մկրտչյանին՝ ՇՄԶ 38 տեսական և 27 գործնական կրեդիտ, Գևորգ Ոսկանյանին՝ ՇՄԶ 20 տեսական և 10 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր