ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների կազմակերպում և իրականացում» թեմայով դասընթաց

2022 թվականի նոյեմբերի 07-ից դեկտեմբերի 15-ը Երևան քաղաքում և մարզերում («Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն», ՀՀ մարզերի բժշկական կազմակերպություններ) տեղի կունենա «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կազմակերպվող «Սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների կազմակերպում և իրականացում» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, դասընթացավարներ Գայանե Սահակյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Սվետլանա Գրիգորյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Պիրիջիդա Սիմոնյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Լիլիթ Կարապետյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր