ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Իմունականխարգելման հիմունքներ» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ՀՎԿԱԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվող «Իմունականխարգելման հիմունքներ» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 20 տեսական կրեդիտ և ՇՄԶ 40 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Գայանե Սահակյանին՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ և ՇՄԶ 4 գործնական կրեդիտ, Սվետլանա Գրիգորյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ և ՇՄԶ 8 գործնական կրեդիտ, Լիլիթ Կարապետյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ և ՇՄԶ 28 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր