ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բուժքույրական գործ» թեմայով նորարարական դասընթաց
2022 թվականի դեկտեմբերի 5-16-ը կրկնողաբար Սյունիքում և Տավուշում (Սյունիք՝ Կապանի բժշկական կենտրոն, Տավուշ՝ Դիլիջանի բժշկական կենտրոն, հիբրիդային՝ առկա և առցանց) տեղի կունենա «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ կողմից կազմակերպվող «Բուժքույրական գործ» թեմայով նորարարական դասընթաց։ Դասընթացի ծրագիրը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 27 տեսական կրեդիտ և ՇՄԶ 3 գործնական կրեդիտ, Տավուշ՝ Դիլիջանի բժշկական կենտրոնի մասնակիցներին՝ ՇՄԶ 29 տեսական կրեդիտ և ՇՄԶ 1 գործնական կրեդիտ, դասընթացավար Սամվել Հայրումյանին՝ (Սյունիք՝ Կապանի բժշկական կենտրոն) ՇՄԶ 27 տեսական կրեդիտ և ՇՄԶ 3 գործնական կրեդիտ, (Տավուշ՝ Դիլիջանի բժշկական կենտրոն) ՇՄԶ 29 տեսական կրեդիտ և ՇՄԶ 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Ծրագիր