Տեխնիկական հաշվետվություն Հայաստանում յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների (ՅԱԽ) վերացման ազգային ծրագրի տարբեր բաղադրիչների իրականացման կարգավիճակի գնահատման վերաբերյալ
«Հայաստանում յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների (ՅԱԽ) վերացման ազգային ծրագրի տարբեր բաղադրիչների իրականացման կարգավիճակի գնահատման վերաբերյալ տեխնիկական հաշվետվությունը» ներկայացնում է Հայաստանում յոդի անբավարությամբ պայմանավորված խանգարումների (ՅԱԽ) կանխարգելման ծրագրի և կերակրի աղի համընդհանուր յոդացման (ԱՀՅ) ռազմավարության իրականացման առաջընթացը: Նկարագրական մասը ներառում է ԱՀՅ վերաբերյալ ընդունված օրենսդրական կարգավորումները, կերակրի աղի յոդացման գործընթացն ու հիմնական արդյունքները, երկրում յոդացված աղի արտադրության, մատակարարման, մանրածախ վաճառքի և սպառման տվյալները, բնակչության յոդային սնուցման կարգավիճակը և ՅԱԽ տարածվածության ցուցանիշները, ինչպես նաև քարոզչական աշխատանքի վիճակը: Հետազոտական մասում ներկայացվում է պատրաստի սնունդ արտադրողների փոքր ընտրանքում յոդացված կերակրի աղի կիրառման պրակտիկայի և յոդային սնուցման վերաբերյալ այդ մթերքները պատրաստող անձանց գիտելիքների մակարդակի գնահատման արդյունքները: Զեկույցում արված եզրակացություններն ու առաջարկությունները կարող են նպաստել ազգային ծրագրի ձեռքբերումների կայունացմանը: Քանի, որ բնագրի հրապարակումից անցել է երկու տարի, հաշվետվության հայերեն տարբերակի որոշ հավելվածներում ներկայացվել են նաև 2017-2018 թթ. համար առկա տվյալները: