Ծխելը դադարեցնելուն ուղղված բուժում և խորհրդատվական ծառայութուններ ԱԱՊ օղակի բուժաշխատողների համար
Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները առանցքային դերակատարում ունեն բնակչության առողջության բարելավման, ամրապնդման, առողջ ապրելակերպի խթանման գործում: Առողջության պահպանմանը նպաստող կարևոր գործընթացներից մեկը ծխախոտի դեմ պայքարն է և բժիշկները կարող են նպաստել, որպեսզի չծխողները չսկսեն ծխել, ծխողները թողնեն ծխելը և պաշտպանեն չծխողներին երկրորդային ծխի ազդեցությունից: