Մոր և մանկան առողջապահական ծառայությունների վրա կատարված պետական և մասնավոր ծախսերի վերլուծություն։Ամբողջական
Հայաստանի ժողովրդագրական արդի միտումների պայմաններում առանձնահատուկ դեր և նշանակություն ունի մոր և մանկան և վերարտադրողական առողջության պահպանումը, որը հանդիսանում է նաև ազգային անվտանգության կարևորագույն բաղադրամասը: Այս աշխատանքի գլխավոր նպատակն է ուսումնասիրել մոր և մանկան առողջության վիճակը, պետության և մասնավոր հատվածի, հատկապես՝ տնային տնտեսությունների կողմից կատարվող ծախսերի ծավալները, բովանդակությունը, հիմնական ուղղոթյունները և դինամիկան, ինչպես նաև ծախսերի տնտեսական ու ֆինանսական արդյունավետությունն ու ստացված արդյունքների հետ հարաբերակցությունը՝ ծախսեր և օգուտներ համադրության լույսի ներքո: Այն յուրահատուկ փորձ է սկիզբ դնելու մոր և մանկան առողջապահության ֆինանսավորման ախտորոշմանը և նպաստելու այս ոլորտում նպատակային ծրագրերի և ֆինանսավորման ռազմավարությունների մշակման համար: