«Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2018թ.

«Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքում ներկայացված են ՀՀ բնակչության առողջության և առողջապահության համակարգի գործունեությունը բնութագրող առանցքային ցուցանիշները: Տարեգիրքը ներկայացնում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի կողմից հավաքագրված ԱՆ բուժհաստատությունների գործունեության տվյալները՝ համաձայն ՀՀ ԱՆ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվական ձևերի: Ոչ վարակիչ հիվանդությունների իրավիճակի ներկայացման և բեռի գնահատման նպատակով տարեգիրքը համալրվել է այդ հիվանդությունների տարածվածության և մահացության մանրակրկիտ տվյալներով՝ մարզային կտրվածքով, ըստ նոզոլոգիաների և սեռատարիքային բաշխվածության: Տարեգիրքը նախատեսված է առողջապահական համակարգի կազմակերպիչների, բժիշկների, առողջապա¬հության ոլորտի փորձագետների և այլ մասնագետների համար:

Դիտել/Ներբեռնել զեկույցը
English version is available, you can watch or download it HERE