- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- Տեղեկատվություն՝ բուժաշխատողների հավաստագրում
- Հաճախ տրվող հարցեր
Հավաստագրման կազմակերպման եվ իրականացման կարգը, հավաստագրերի ձեվերը եվ տրամադրման կարգը
Ի՞նչ է բուժաշխատողների հավաստագրումը
Հավաստագրումը մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է։ Շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով։
(https://www.arlis.am/documentview.aspx?docid=144765)
Ի՞նչ է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիրը
ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և օրենքով սահմանված կարգով ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակն ունենալու դեպքում բուժաշխատողին կտրվի շարունակական մասնագիտական հավաստագիր:
Ի՞նչ է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտը
Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ (այսուհետ՝ ՇՄԶ կրեդիտ) ՇՄԶ գործընթացի՝ բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտված պայմանական միավոր է, որը կարող է շնորհվել տեսական, գործնական կամ ինքնակրթության կրեդիտի ձևով։ Յուրաքանչյուր հնգամյա փուլում, ավագ բուժաշխատողների համար սահմանված է 220 (դեղագետների համար՝ 160), իսկ միջին բուժաշխատողների համար՝ 140 (դեղագործների համար՝ 100) ՇՄԶ կրեդիտ:
Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտների տեսակները
·Տեսական կրեդիտներ - շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտաժողովներին, համագումարներին և այլն մասնակցության և/կամ իրականացման համար
·Գործնական կրեդիտներ - շնորհվում են գործնական ակտիվություն պարունակող դասընթացներին, գիտագործնական միջոցառումներին (օր․՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար
·Ինքնակրթության/ ինքնազարգացման կրեդիտներ - շնորհվում են գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման, էլեկտրոնային ուսուցողական նյութերն ավարտելու, հեռավար դասընթացներին մասնակցության համար
Կրեդիտների ընդհանուր համագումարում (ավագ բուժաշխատող՝ 220, դեղագետ՝ 160, միջին բուժաշխատող՝ 140, գեղագործ՝ 100) պարտադիր է նվազագույնը 5 տեսական, 5 գործնական և 5 ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտի առկայությունը։
Ի՞նչ է էլեկտրոնային ուսուցողական նյութը (ԷՈՒՆ)
ԷՈՒՆ-ը ինքնուրույն ուսուցման համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութեր են, որոնք համապատասխանում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին։
ԷՈՒՆ-ի շրջանակներում բուժաշխատողներին շնորհվում են ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտներ։
Ավագ բուժաշխատողն առավելագույնը 40 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողը՝ 30 կրեդիտկարող է հավաքել ԷՈՒՆ-ի շրջանակներում:
Ո՞ր բուժաշխատողները պետք է անցնեն թեստավորում
Բուժաշխատողները, ովքեր չեն հավաքագրել ՇՄԶ կրեդիտների օրենքով սահմանվածնվազագույն քանակը, սակայն կուտակել են ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի 70%-ը:
Բուժաշխատողները, ովքեր յուրաքանչյուր շրջափուլում չեն իրականացրել 3 տարվա մասնագիտական գործունեություն:
Այն բուժաշխատողները, ովքեր չեն հավաքագրել ՇՄԶ կրեդիտների օրենքով սահմանված նվազագույն քանակի 70%-ը (տես Ակնարկ III, IV, V), պետք է լրացնեն ՇՄԶ կրեդիտների չբավարարող քանակը և անցնեն թեստավորում:
Մասնագիտական և ոչ մասնագիտական կրեդիտներ
ՇՄԶ կրեդիտների օրենքով սահմանված նվազագույն քանակում կրեդիտների ճնշող մեծամասնությունը բուժաշխատողը պետք է կուտակի իր համար մասնագիտական համարվող թեմաներից։
- Ավագ բուժաշխատող՝ բժիշկ - նվազագույնը 200 կրեդիտ
- Ավագ բուժաշխատող՝ դեղագետ - նվազագույնը 140 կրեդիտ,
- Միջին բուժաշխատող՝ բուժքույր, բուժակ - նվազագույնը 125 կրեդիտ
- Միջին բուժաշխատող՝ դեղագործ - նվազագույնը 85 կրեդիտ
Ավագ բուժաշխատողը առավելագույնը 20 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողըառավելագույնը 15 կրեդիտ կարող է հավաքել մասնագիտական չհամարվող (բժշկականհարակից) թեմաներից՝ սեփական ընտրությամբ։
Հարակից ոլորտներից բուժաշխատողները կարող են հավաքել տեսական, գործնական ևինքնակրթության կրեդիտներ (տե՛ս Ակնարկ IV):
Ծրագիրը Ձեզ համար հարակից է, եթե Ձեր մասնագիտացումը ընդգրկված չէ թիրախային լսարանում կամ թիրախային լսարանը սահմանված է որպես` «ավագ բուժաշխատող» կամ «միջին բուժաշխատող»։
Հաճախ տրվող հարցեր
Ավագ բուժաշխատողները (բժիշկ, դեղագետ) և միջին բուժաշխատողները (բուժքույր, բուժակ, մանկաբարձուհի, դեղագործ, ատամնատեխնիկ, լաբորանտ) կարող են կրեդիտներ կուտակել ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում՝ մասնակցելով կրեդիտավորված միջոցառումների:
Հունիսի 15-ից արդեն մեկնարկել է առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու նպատակով հավաստագրման գործընթացը:
Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր կարող են ստանալ 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին կլինիկական օրդինատուրան ավարտած ավագ բուժաշխատողները (բժիշկ, դեղագետ) և 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած միջին բուժաշխատողները (բուժքույր, բուժակ, մանկաբարձուհի, դեղագործ, ատամնատեխնիկ, լաբորանտ)՝ Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնելով հայտը՝ կից փաստաթղթերով
(ներբեռնել՝ Ձև N 1) (էլ․հասցե՝ havastagir@nih.am)
Ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկ
- լրացված հայտ
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ)
- բարձրագույն/միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը (դիպլոմ),
- օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում՝ բարձրագույն կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ՀՀ օրենսդրությամբ տրված եզրակացություն/կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ՀՀ միջազգային պայմանագրի պատճենը
- մագիստրատուրայի դիպլոմի պատճենը (առկայության դեպքում)
- հետբուհական կրթության (կլինիկական օրդինատուրա/ինտերնատուրա) փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթի պատճենը (դիպլոմ)
- օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում՝ հետբուհական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ՀՀ օրենսդրությամբ տրված եզրակացություն/կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ՀՀ միջազգային պայմանագրի պատճենը
Փաստաթղթերը կարելի է ներկայացնել առձեռն կամ havastagir@nih.am էլ.հասցեով:
Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը տրվում է 2018-2022 թթ. կլինիկական օրդինատուրան կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած ավագ և միջին բուժաշխատողներին՝ ավարտական փաստաթղթի հիման վրա (կլինիկական օրդինատուրայի կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության դիպլոմ), դիպլոմի տրման ամսաթվից սկսած 5 տարի ժամկետով:
Թե առկա, թե առցանց կրեդիտավորված դասընթացների վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար տեղադրվում են ՀՀ Առողջապահության նախարարության (https://www.moh.am/#1/155 ԷՈՒՆ) և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (https://nih.am/am/publications ) կայքերում:
Հավաստագրման առաջին շրջափուլն ավարտվում է 2023 թ-ի հունվարի 1-ին:
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնն իրականացնում է ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն, որի համար պետք է երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 9:30-18:00 այցելել Առողջապահութան ազգային ինստիտուտ, 116 սենյակ կամ զանգահարել 011 30 00 77 հեռախոսահամարով:
ՇՄԶ կրեդիտավորված դասընթացների մասին կարող եք տեղեկանալ Առողջապահության նախարարության կամ Առողջապահության ազգային ինստիտուտի կայքերի (moh.am, nih.am) հայտարարությունների բաժնում, որտեղ պարբերաբար թարմացվում է ընթացիկ դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ոչ, հավելյալ կրեդիտները նոր շրջափուլ չեն տեղափոխվում:
Արտերկրի կրեդիտավորող մարմինների կողմից շնորհված կրեդիտները ՀՀ-ում ճանաչվում են 1 կրեդիտը հավասար է 1 կրեդիտ սկզբունքով: