ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հետծննդյան շրջանի խնդիրներ»
2023 թվականից (պարբերաբար), Երևան քաղաքում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կանցկացվի «Հետծննդյան շրջանի խնդիրներ» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկաբարձ-գինեկոլոգներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 18 տեսական և 7 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 235310, 011 300088 հեռախոսահամարներով:
Ծրագիր