ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հենաշարժողական ապարատի ֆիզիկական ռեաբիլիտացիա»
2023 թվականից (պարբերաբար) «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» կողմից կանցկացվի «Հենաշարժողական ապարատի ֆիզիկական ռեաբիլիտացիա» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ վերականգնողաբան, սպորտային բժիշկ, ընտանեկան բժիշկ, վնասվածքաբան, ֆիզիոթերապևտ, կինեզիոթերապևտ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 50 տեսական և 50 գործնական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր