ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բուժքրոջ գործառույթները և աշխատանքի ծավալը նախադպրոցական և դպրոցական հաստատություններում»
2023 թվականից (պարբերաբար) Երևան քաղաքում ՀՀ ԱՆ Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կանցկացվի «Բուժքրոջ գործառույթները և աշխատանքի ծավալը նախադպրոցական և դպրոցական հաստատություններում» թեմայով 11-օրյա դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկապարտեզների և դպրոցների բուժքույրեր, ԱԱՊ օղակի բուժքույրեր: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 45 տեսական և 18 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 235310, 011 300088 հեռախոսահամարներով:
Ծրագիր