ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկապարտեզի բուժքույրերի վերապատրաստում»

2023 թ-ից (պարբերաբար) Երևան քաղաքում և առցանց («ZOOM» հարթակում), ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կանցկացվի «Մանկապարտեզի բուժքույրերի վերապատրաստում» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկապարտեզի բուժքույրեր: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 50 տեսական և 75 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 235310, 011 300088 հեռախոսահամարներով:

Ծրագիր