ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ»
2023թ.-ի մայիսի 8-ից մինչև հունիսի 19-ը կրկնողաբար Երևան քաղաքում, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կանցկացվի «Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ հոգեբույժներ և հոգեթերապևտներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 60 տեսական և 60 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր