ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Երեխայի սնուցումը, աճը և զարգացումը վաղ մանկության շրջանում» թեմայով ՇՄԶ կրեդիատավորված վերապատրաստման դասընթաց

2022 թվականի մարտից (կրկնողաբար) , ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից կազմակերպվում է «Երեխայի սնուցումը, աճը և զարգացումը վաղ մանկության շրջանում» թեմայով ՇՄԶ կրեդիատավորված վերապատրաստման դասընթաց առկա ձևաչափով (6 աշխատանքային օր) Դասընթացը կանցկացվի ԱԱԻ-ում, Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում և «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնում։ Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Մասնակիցներին կտրամադրվի 22 կրեդիտ, որից 16 տեսական և 6 գործնական։ Կտրվեն վկայականներ։ Դասընթացը վարելու են․ Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., Լյուդմիլա Սիմոնյանցը ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Անահիտ Ղուկասյանը ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ Անահիտ Ասատրյանը Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի Նորածնային ծառայության ղեկավար(հրավիրյալ դասախոս) Դասընթացը նախատեսված է․ Առաջնային օղակում երեխաների շարունակական հսկողություն և բուժօգնություն իրականացնող բժիշկների համար (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ): Մասնակիցների ակնկալվող թիվը՝ 10-15 է։ Դասընթացին ունկնդրի ներկայությունը ամրագրվում է փաստաթղթային։ Դասընթացի ամբողջ ժամաքանակի առնվազն 90% մասնակցությունը վկայական ստանալու պարտադիր պայման է: Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտ, հետևյալ հեռախոսահամարներով․  055-88-44-37 ՝ Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյան, կամ  010-23-53-10 ՝ Ուսումնական բաժին; Դասընթացին մասնակցության հաստատման համար անհրաժեշտ է nihpediatrics@gmail.com հասցեին ուղարկել հետևյալ թաստաթղթերը․ 1. Անձնագրի , սոց քարտի կամ անհատականացման / ID քարտի սքանները 2. ԲՈՒՀ-ի և մասնագիտական որակավորման (ինտերնատուրա, օրդինատուրա) դիպլոմների, վերապատրաստումների վկայականների սքանները։ Ծրագրի պատասխանատու․ Ամբիոնի վարիչ՝ Կարինե Սարիբեկյան, հեռախոս՝ 091-41-98-94;

Ծրագիր